Չինաստանի Շենյան քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի
Չինաստանի Շենյան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է քաղաքային իշխանությունների հայտարարության մեջ:
«Մինչ այս պահը հայտնի է երեք զոհվածների մասին, ևս 30 մարդ վիրավորվել է: Վիրավորները հոսպիտալացվել են», - ասվում է փաստաթղթում: Ավելի վաղ հաղորդվում էր մեկ մահվան մասին:
Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան տեղական ժամանակով 08:20 -ին, Տայուանանջի փողոցում: Ինչպես հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, այն տեղի է ունեցել ռեստորանում: Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի շենքեր եւ ավտոմեքենաներ:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը:
Կարծիքներ