Ռուսաստանում AY.4.2 կորոնավիրուսի նոր տարբերակի դեպքեր են հայտնաբերվել
Ռուսաստանում հայտնաբերվել են AY.4.2 կորոնավիրուսի նոր տարբերակի առանձին դեպքեր, այն դելտա շտամի ենթատեսակ է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը:
AY.4.2 տարբերակը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Ըստ բրիտանացի գիտնականների՝ այն դելտա շտամի 45 ենթատեսակներից մեկն է: Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի ինստիտուտում Ֆրանսուա Բալուն հայտնեց, որ նոր շտամը կարող է 10-15% ավելի արագ տարածվել, քան դելտա նախորդ տարբերակը:
Փորձագետները նշում են, որ Ռուսաստանում գոյություն ունեցող պատվաստանյութերն արդյունավետ են վիրուսի նոր տարբերակի դեմ:
Կարծիքներ