Երևան-Մեղրի ավտոճանապարհին օրեր առաջ շրջված բեռնատարի 39-ամյա վարորդը մահացել է

Երևան-Մեղրի ավտոճանապարհին օրեր առաջ շրջված բեռնատարի 39-ամյա վարորդը մահացել է

Մահացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհին 2 օր առաջ շրջված բեռնատարի վարորդը, որին հոսպիտալացրել էին ծանր վիճակում:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք՝ մայիսի 23-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 339-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 25-ին, ժամը 05.45-ին, 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը հիվանդանոցում մահացել է:

Քննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում