Որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում

Որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները, բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում

Արցախից բռնի տեղահանված մեր քույր–եղբայրներին սահմանամերձ գյուղեր ուղղորդելիս կարևոր է նրանց ճիշտ ինֆորմացիա տալ, տեղեկացնել, որ

սահմանամերձ գյուղում ապրող ընտանիքներին հիմա տրվում է 16 000 000 դրամ զրոյից տուն կառուցելու համար։

Սա հույս է ներշնչում, որ ընտանիքը որոշ ժամանակ անց կապրի ոչ թե վարձով կամ ուրիշի տանը, այլ կունենա իր սեփական տունը։

Սահմանում ապրող մարդկանց կոմունալ վճարներն էլ կեսով չափ կատարում է պետությունը։

Այստեղ նաև անասուն պահելու, հողագործությամբ զբաղվելու հնարավորություններ կան, որոնք առաջին փուլում կօգնեն մարդկանց ոտքի կանգնել։

Սիրելի արցախցիներ, ես` որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդ, շատ լավ հասկանում եմ ձեր մտահոգությունները սահմանին մոտ ապրելու հետ կապված։ Բայց սահմանը մեր բոլորի շնորհիվ է ամրանում։

Մենք պարտավոր ենք միասնական լինել, իրար օգնելով հաղթահարել էս մեծ դժվարությունը։

Հենց միասնական լինելը, իրար ցավով ապրելը, ապրումակցելը մեզ կօգնի ոտքի կանգնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում