Ավտովթարի հետևանքով՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Ավտովթարի հետևանքով՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Հուլիսի 12-ին, ժամը 13։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին՝ Նորավան գյուղի էլեկտրական ենթակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 6մ), գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ս․ Ա․-ն և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս․ Ա․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ կայուն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում