Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

 Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստը:

Oրակարգում կա 29 հարց:

Քննարկվելու է Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սվետլանա Նավասարդյանին, Նորայր Մեհրաբյանին, Ռոբերտ Էլիբեկյանին, Արտյուշա Կարապետյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին հարցը:

Անդրադառնալու են Էդուարդ Խաչիկյանի, Հենրիկ Մամյանի, Իգոր Մուրադյանի, Սոս Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանների տեղադրմանը: Քննարկվելու է նաև Ալբերտ Ազարյանի արձանի տեղադրմանը համաձայնություն տալու հարցը:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասի նպատակային նշանակություն փոխելու վերաբերյալ և մի շարք այլ հարցեր:


Հետևեք մեզ նաև Տելեգրամում