Հնդկաստանի Հիմալայներում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Հնդկաստանի Հիմալայներում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Ուտարախանդ նահանգի հյուսիսում գտնվող Հիմալայան լեռների հնդկական հատվածում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26- ի, ուրբաթ օրը հաղորդել է The Print թերթը :

Այսօր փրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել է եւս յոթ մարդու դի։ Նրանց տարհանումը կիրականացվի ուղղաթիռով՝ կախված եղանակային պայմաններից։

Ավելի վաղ հաղորդվում էր տարերային աղետի 19 զոհերի մասին։

Բոլոր մահացածները եղել են Նեհրու լեռնագնացության ինստիտուտի 29 վերապատրաստվողներից և հրահանգիչներից բաղկացած խմբի մի մասը: Երեքշաբթի առավոտյան, ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա Հիմալայան սառցադաշտն անցնելիս, խումբը ընկել է ձնահյուսի տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում