Չինաստանը նախընտրել է փակել TikTok-ը ԱՄՆ-ում, այն վաճառելու փոխարեն
Չինաստանում որոշվել է, որ ավելի լավ կլինի փակել ԱՄՆ-ում TikTok հավելվածի բաժինը, քան վաճառել այն ամերիկյան ընկերություններից որևէ մեկին: Այդ մասին հայտնում է Reuters- ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Պեկինը կարծում է, որ հատվածի վաճառքը Վաշինգտոնում որպես Չինաստանի իշխանությունների թուլություն կընկալվի:
ByteDance ընկերությունը, որին պատկանում է TikTok– ը, իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները չեն առաջարկել փակել հավելվածի հատվածները այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ – ում:
Կարծիքներ