Եգիպտոսում հայտնաբերվել է ոսկե լեզվով մումիա

Եգիպտոսում հայտնաբերվել է ոսկե լեզվով մումիա

Եգիպտոսում հնէաբանները հայտնաբերել են 2000 տարվա վաղեմության ոսկե լեզվով մումիա: Այս մասին հայտնում է Livescience- ը:
Մումիան հայտնաբերվել է Տապոսիրիս Մագնա շրջանի 16 դամբարաններից մեկում, որտեղ կան տաճարներ՝ նվիրված Օսիրիսին և Իզիսին:

Ըստ գիտնականների՝ ոսկե լեզուն նախատեսված է օգնելու մահացածին հետմահու կյանքում: Հին եգիպտացիները ենթադրաբար կարծում էին, որ մումիան կարող է հանդիպել Օսիրիսի հետ և ոսկե լեզու պետք կգա՝ նրա հարցերին պատասխանելու համար:

Հայտնաբերվել է ևս 2 մումիա և մագաղաթների մնացորդներ, որոնց գրառումները դեռ չեն վերծանվել:

Հնէաբանները գտել են նաև մի քանի արձաններ, որոնք պատկերում են մարդկանց. արձաններն այնքան լավ են պահպանվել, որ դեռ կարելի է տեսնել այդ մարդկանց սանրվածքներն ու գլխարկները:

Այս վայրում պեղումները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում