Ռուսաստանն այսօրվանից վերացրել է Հայաստանից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները. ՍԱՏՄ
Այս տարվա սկզբին Ռուսաստանը Արմավիրի մարզի 13 ձեռնարկություններից ներկրվող լոլիկի ու պղպեղի մեջ հայտնաբերել էր Պեպինո մոզաիկա (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ և սահմանափակել ներմուծումը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնիղց հայտնում են, որ ՀՀ ՍԱՏՄ կողմից տվյալ հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր): Համատեղ քննարկումների արդյունքում Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) 2021թ փետրվարի 5-ից հանել է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները:
Կարծիքներ