Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում է ընդունելություն

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում է ընդունելություն

Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հետևյալ հայտարարությունը:

Ուշադրություն!

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ընդունելությունը շարունակվում է

Փրկարարական գործ, Կիրառական սեյսմոլոգիա, Կառավարում արտակարգ իրավիճակներում. մասնագիտություններ, որոնք հնարավոր է ստանալ միայն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Ուսումնական հաստատությունն ունի մոտ 30 տարվա պատմություն՝ տարեկան ավելի քան 230 շրջանավարտ: Բուհը սկսել է 2021-22թթ ուսումնական տարվա ընդունելությունը:

Ակադեմիան առաջարկում է կրթական չորս ծրագիր. Կառավարում, Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում, Հրդեհային պաշտպանություն, Փրկարարական գործ, ​Քաղաքացիական պաշտպանություն, Հրդեհային անվտանգություն, Տրանսպորտային համակարգեր, Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում:

Մագիստրոսի կրթական ծրագրում ներառված է՝ Կառավարում՝ ճգնաժամային կառավարում, Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում՝ փրկարարական գործ, Հոգեբանություն, Իրավագիտություն՝ ճգնաժամային իրավունք, Կիրառական սեյսմոլոգիա, Նախնական զինվորական պատրաստություն :

Միջին մասնագիտական կրթական ծրագրով դիմորդներին առաջարկվում է մասնագիտանալ հետևյալ ոլորտներում. Հրդեհային պաշտպանություն, Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում, Կառավարում՝ արտակարգ իրավիճակներում:

Բուհն առաջարկում է նաև ասպիրանտուրական կրթություն:

Ուսումնական հաստատությունն ունի նաև անվճար տեղեր:

Սովորելու ամբողջ ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն մասնակցել գործնական պարապմունքներին: Հաստատությունում գործում են Փրկարարական և հրդեհային պատրաստության, առաջին բուժօգնության լսարաններ: Ի դեպ՝ ակադեմիայում տեղակայված է անօդաչու թռչող սարքերի մշակման եզակի լաբորատորիա:

Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան 1: Մանրամասների համար զանգահարել՝ 060-691 000 :

Հետևեք մեզ նաև Տելեգրամում