G7 երկրները մտադիր են կասեցնել պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի փորձերը
Յոթնյակի (G7) երկրները մտադիր են դադարեցնել Ռուսաստանի ցանկացած փորձ՝ շրջանցելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև նախատեսում են աջակցել Կիևին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Այս մասին ասվում է շաբաթ օրը Նիիգատայում կայացած G7 երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք դիմակայել մեր պատժամիջոցները շրջանցելու և խաթարելու ցանկացած փորձին: Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Առաջ գնալով մենք կշարունակենք ամրապնդել համակարգումը Ռուսաստանի և այլ երկրների միջև անդրսահմանային գործարքների մոնիտորինգի համար: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հետագա միջոցներ Ռուսաստանի ֆինանսական հատվածի հետ կապված, ուշադիր հետևել ռուսական հում նավթի և նավթամթերքի գների առավելագույն արդյունավետությանը, որպեսզի այդ միջոցները հասնեն իրենց նպատակներին»,- ասվում է փաստաթղթում։
Կարծիքներ