Սևահողի ապօրինի դուրսբերում Գեղարքունիքում․ ԲԸՏՄ
ՀՀ մարզերում սևահողի ապօրինի դուրսբերման և տեղափոխման ուղղությամբ իրականցավող վերահսկողական աշխատանքների ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքի սահմաններում հայտնաբերել են հողերի խախտման դեպքեր: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից։ Տարածքների զննմամբ և մարկշեյդերական չափագրումներով պարզվել է, որ անհայտ անձի (անձանց) կողմից 18917մք ընդհանուր մակերեսով տարածքից ապօրինի դուրս է բերվել 15797․5մխ սևահող՝ շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 ՀՀ դրամի չափով վնաս։ Գործի նյութերը ուղղարկվել են մարզային դատախազություն:
Կարծիքներ