Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից․ Մարուքյան

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից․ Մարուքյան

Երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը:

Իլհամ Ալիևին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ անլուրջ հայտարարություններից, քանի որ հայտնի փաստ է, թե ինչպես է պաշտոնական Բաքուն ենթակայի հրճվանքով վարում այն քաղաքականությունը, որը մշակում և պարտադրում է Անկարան։

Ալիևը պետք է հասկանա, որ ինքը վերջին ղեկավարն է, ով կարող է իրեն թույլ տալ քննարկել այլ երկրների սուվերենության մակարդակը։

 

Էդմոն Մարուքյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում