Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել
Բեռլինի կենտրոնական հեռուստաաշտարակի մոտ գտնվող Սուրբ Ծննդյան տոնավաճառում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել։ Իրավիճակն այժմ վերահսկելի է, գրում է Bild թերթը ՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Կրպակատերը փորձել է հանգցնել կրակը և ստացել այրվածքներ։ Հրդեհի մարման ժամանակ պայթել է երկու փոքր գազի բալոն։
Ինչպես նշել են արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները, իրավիճակը վերահսկվում է, կրակը մարվել է։ Ոստիկանները ժամանակավորապես անջատել են հոսանքը և այցելուներին խնդրել հեռանալ շուկայի տարածքից։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, կատարվում է հետաքննություն։
Կարծիքներ