Անգլիայում դպրոցական ավտոբուսը բախվել է կամրջին

Անգլիայում դպրոցական ավտոբուսը բախվել է կամրջին

Անգլիայի հարավում գտնվող Հեմփշիր քաղաքում դպրոցական երկհարկանի ավտոբուսը բախվել է կամրջին։ Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում՝ մի քանի դպրոցականներ վիրավորվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է տարածաշրջանային ճանապարհային ոստիկանությունը:
«Վինչեստեր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի վայրում, որտեղ դպրոցական ավտոբուսը բախվել է երկաթուղային կամրջին: Տուժածները կյանքին սպառնացող վնասվածքներ չունեն: Ճնապարհը փակ է», - ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատները, բժիշկները և շտապօգնության ուղղաթիռը: Տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել: Դեպքի մասին երեխաների ծնողները տեղյակ են պահվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում