ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 14-ին, ժամը 14։53-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001 թ․) և  «KamAZ» մակնիշի ավտոբաքը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1970 թ․), ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր (Ս․ Հ․, ծնված 2000 թ․) տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ․-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։ Ավտոճանապարհը միակողմանի փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Նշվում է, որ ժամը 19։00-ի դրությամբ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում