Բայդենը Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի առթիվ

Բայդենը Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի առթիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին շնորհավորել է 90-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ ազատության և արիության հանդեպ նրա նվիրվածության շնորհիվ աշխարհն ավելի անվտանգ է դարձել: Նամակի տեքստն իր Facebook-ի էջում հրապարակել է «Գորբաչով» հիմնադրամի միջազգային կապերի և մամուլի հետ շփումների բաժնի ղեկավար Պավել Պալաժչենկոն։

«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ 90-ամյա հոբելյանի առթիվ։ Դա մի մեծ ուղենիշ է Ձեր լեգենդար կյանքում։ Ազատության և արիության հանդեպ Ձեր նվիրվածության շնորհիվ տասնամյակներ շարունակ դժվարին, բայց կարևոր որոշումներ եք կայացրել՝ աշխարհը դարձնելով ավելի անվտանգ։ Դա այժմ էլ ոգեշնչման աղբյուր է»,- գրել է Բայդենը։

Մարտի 2-ին Միխայիլ Գորբաչով նշում է իր ծննդյան 90-ամյակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում