«Ռոսկոմնադզորը» համացանցից արգելափակել է ԼԳԲՏ քարոզչություն պարունակող 5500 էջ տեղեկատվություն

«Ռոսկոմնադզորը» համացանցից արգելափակել է ԼԳԲՏ քարոզչություն պարունակող 5500 էջ տեղեկատվություն

«Ռոսկոմնադզորն» արգելափակել և համացանցից հեռացրել է անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչություն պարունակող ավելի քան 5500 համացանցային էջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նման նյութերն արգելափակվել են դատարանի որոշումների հիման վրա, քանի որ արգելված է նման տեղեկատվության տարածումը»,- Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ընդլայնված նիստում  ասել է Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինը։ Սուբբոտինն անընդունելի է որակել գործող ներկայիս պրակտիկան, երբ արգելված  բովանդակության հայտնաբերման պահից մինչև դրա վերաբերյալ դատարանի որոշում կայացնելն անցնում է երկու-երեք ամիս:

Ավելի վաղ ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել էր ԼԳԲՏ քարոզչության արգելքի, ինչպես նաև տուգանքներ սահմանող նախագիծը, որը քաղաքացիների համար կկազմի մինչև 400 հազար ռուբլի և մինչև 5 միլիոն ռուբլի՝ իրավաբանական անձանց համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում