Մերձդնեստրում իրավիճակը չի խանգարի Մոլդովային անդամակցել ԵՄ-ին. Մակրոն

Մերձդնեստրում իրավիճակը չի խանգարի Մոլդովային անդամակցել ԵՄ-ին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Մերձդնեստրում ստեղծված իրավիճակը չի կարող խանգարել Մոլդովայի ինտեգրմանը Եվրամիությանը, և դրա կարգավորումը ԵՄ-ին երկրի անդամակցության նախապայման չէ։ «Մեխանիկական գործընթացը  սկսելու համար անարդար կլինի ասել, որ այն կարգելափակվի ստեղծված իրավիճակի պատճառով, մենք պետք է միասին լուծում գտնենք, սակայն դա նախապայման չէ մուտքի համար»,- ասել է Մակրոնը Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մերձդնեստրի չլուծված հարցը կարող է խանգարել Մոլդովային անդամակցել ԵՄ-ին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում