Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կռվում է ապրելու, իր կյանքի, հայրենիքի և արժանապատվության համար. Նախագահ
«Այն պահին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հրետակոծելով և օգտագործելով բոլոր հնարավոր ժամանակակից զինատեսակները, պետք է սպասեր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փոխադարձ պատասխանելու և կռվելու է, քանի որ նա կռվում է իր կյանքի համար, այլ ոչ թե մի կտոր հողի։ Նա կռվում է ապրելու, իր կյանքի, հայրենիքի, արժանապատվության համար։
Ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, այլև որպես մեկը, ով հետևում է գործընթացին երկար տարիներ, կարող եմ վստահեցնել, որ երբ վերլուծում եմ այս ամենը, տրամաբանորեն հասկանում եմ, որ խնդիրը ռազմական լուծում չունի մի քանի պատճառով: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Ղարաբաղը ստացավ որպես մեծ նվեր Ստալինի կողմից: 65 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ինքնավարություն ուներ, բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին: 65 տարի հետո ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը չունենալ Լեռնային Ղարաբաղի բնակչության վստահությունը: Այս բառը՝ վստահություն, շատ կարևոր է: Սա պատճառներից մեկն է, թե ինչու 1991 թվականին ԼՂ բնակչությունը որոշեց Խորհրդային Միության փլուզման ժամանակ քվեարկել բոլոր օրենքներին համապատասխան անցկացված հանրաքվեին և կողմ արտահայտվել անկախությանը: Բացակայում էր վստահությունը: Նրանք չէին վստահում Ադրբեջանին որպես մի երկիր, որտեղ կարող էին բնակվել, քանի որ անգամ խորհրդային իշխանության ներքո Ադրբեջանն անում էր ամեն ինչ՝ հայերին Լեռնային Ղարաբաղից դուրս հանելու համար: Վստահությունը խախտված էր: Ինչպե՞ս կարող ես մտածել, որ ԼՂ բնակչությունը կարող է վստահել Ադրբեջանին առաջին պատերազմից, այդքան մեծ թվով կյանքերի կորստից հետո: Սա անհնար եմ համարում»:
Հատված նախագահ Արմեն Սարգսյանի՝ RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցից.
Կարծիքներ