Պենտագոնի ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ռուսաստանի հետ շփումները

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հեռախոսազրույցում քննարկել են «Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական հարաբերությունները»։ Այս մասին ասվում է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը։
Նրա խոսքով՝ Օսթինը և Սթոլթենբերգը զրուցել են «վերանայելու որոշումները, որոնք ընդունվել են այս ամիս ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ և քննարկել անդրատլանտյան անվտանգության մի շարք հարցեր»։ Նրանք նաև «քննարկեցին Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական ներգրավվածությունը, Ռուսաստանի կեղծ մեղադրանքները՝ Ուկրաինային իր հողում կեղտոտ ռումբ պատրաստելու և Ռուսաստանի դեէսկալացիայի անհրաժեշտությունը»: Բացի այդ, Օսթինը և Սթոլթենբերգը «համաձայնել են, որ կարևոր է ապահովել ուժեղ զսպողություն և պաշտպանություն»:
Կարծիքներ