Ադրբեջանական կողմը գիշերը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական կողմը գիշերը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի:

08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում