Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին։ Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր: Այն ոչ աշխատանքային օր է:

Iravaban.net-ը հայտնում է, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, այսօր՝ հուլիսի 4-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում