Պուտինն ու մյուս սրիկաներն ուղղակի փորձում են մեղքն ուրիշի վրա բարդել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսները փորձում են կատարվածի մեջ մեղավորներ փնտրել։
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մոսկվայում, Պուտինն ու մյուս սրիկաներն ուղղակի փորձում են ուրիշի վրա բարդել։ Նրանք միշտ ունեն նույն մեթոդները։ Դա եղել է նախկինում․ պայթեցված տներ, մահապատիժներ և պայթյուններ։ Եվ նրանք միշտ մեղադրում են ուրիշներին։
Այդ ոչնչությունը փոխանակ դիմեր իր ժողովրդին, մեկ ամբողջ օր լռեց․ մտածում էր՝ ինչպես նժարը թեքի Ուկրաինայի ուղղությամբ։ Ամեն ինչ բացարձակապես կանխատեսելի է»,- ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ հարյուր հազարավոր ռուսներ, որոնք այժմ սպանվում են ուկրաինական հողի վրա, միանշանակ բավարար կլինեին ցանկացած ահաբեկչություն կանխելու համար։ Եվ եթե ռուսները պատրաստ են լուռ մեռնել «կրոկուսների մեջ» և ոչ մի հարց չտալ իրենց հետախուզական ծառայություններին, ապա Պուտինը կփորձի նման իրավիճակներ ստեղծել հօգուտ իր անձնական իշխանության։
Կարծիքներ