«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
«Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու եւ զարգացնելու ռուսաստանյան ռազմաբազայի ներուժը: Ռուսական 102-րդ ռազմաբազան առարկայորեն Հայաստանի Հանրապետության եւ հիմա արդեն Արցախի անվտանգության համակարգի բաղադրիչներից է, եւ նրա ուժեղացման անհրաժեշտությունը թելադրվում է տարածաշրջանային, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական արդի զարգացումներով»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ