ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա զոհ և վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։
Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Կարծիքներ