Շատ ավելի խոհեմ կլիներ, եթե ընդդիմությունը պահանջեր խորհրդարանի լուծարումը, այլ ոչ թե վարչապետի հրաժարականը. Վիլեն Գաբրիելյան
Բարի երեկո ընկերներ, եկել եմ ինձ համար մի շատ կարևոր բան ասեմ, անկախ նրանից ով համաձայն լինի, ով ոչ, իմ համոզմունքն է:
Եվ ուրեմն այսպես կոչված դիմադրութուն շարժումը հրապարակային հռչակեց իր հիմնական նպատակը՝ իշխանափոխությունը, որը պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարականի արդյունքում: Ըստ իս՝ դա նպատակներից միայն մեկն է և կոչված է քողարկելու այդ շարժման կարևորագույն իրական նպատակները: Նման կարծիքը զուրկ չէ որոշակի փաստական հիմքերից: Համոզված եմ,որ բոլորին էլ հասկանալի է, որ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում՝ Հայաստանում, քաղաքական իշխանության ղեկավարի հարցը լուծում է խորհրդարանը, հետևաբար շատ ավելի խոհեմ կլիներ, եթե ընդդիմությունը պահանջեր խորհրդարանի լուծարումը,այլ ոչ թե վարչապետի հրաժարականը: Այնուհետև՝ ակնհայտ է, անվիճելի է ու զարմանալի է, որ այդ շարժումը ղեկավարում են նախկինում Ղարաբաղի առաջին նախագահ Քոչարյանը և Ղարաբաղի նախկին պաշտպանության կոմիտեի ղեկավար Սարգսյանը Հայաստանում, բայց ոչ Լեռնային Ղարաբաղում ու նրանց սատարող կլեպտոկրատ օլիգարխիան: Հատկանշական է, որ շարժման մասնակիցները աննկատ ձևով մոռացության տվեցին շարժման սկզբում ակտիվորեն վանկարկվող <<միացում>> ու <<անկախացում>> լոզունգները: Դրանց փոխարեն, ընդդիմությունը օգտագործելով ինչպես պաշտոնական հնարավորությունները, այնպես էլ իր կողմից կառավարվող լրատվության միջոցներն ու փողոցային ակցիաները, փորձում է երկու թեզ ձևավորել որպես հանրային համոզմունք ու պահանջ: Առաջինը՝ հայ-ադրբեջանական պատերազմը սանձազերծել է ներկայիս վարչապետը, այսինքն 1988-2021 թվականների պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը կրում է հայկական կողմը և երկրորդը՝ զոհերի համար, ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ հակառակորդի, մեղավոր է և պատասխանատվություն պետք է կրի պատերազմ սանձազերծողը, այն է հայկական կողմը: Այսպիսով, հայ-ադրբեջանական պատերազմում և՛ հայկական կողմի և՛ հակառակորդի ավելի քան 25 հազար զոհերի ու 1,5 միլիոն բռնի տեղահանվածների համար պատասխանատվությունը դրվում է հայկական կողմի վրա: Ցանկացած պատերազմ ունի իր պատճառները, առիթները, կառուցվածքը, զարգացումը և ավարտը, ինչպես նաև իր շահառուները: Բոլոր պատերազմներն ավարտվում են մի կողմի պարտությամբ, պատերազմը սանձազերծողներին քրեական պատասխանատվության ենթարկելով և պատճառված նյութական ու բարոյական վնասները փոխհատուցելով: Սա ամբողջությամբ վերաբերում է նաև հայ-ադրբեջանական պատերազմին: Պետք է շատ հստակ ընկալել՝ պատերազմը միակողմանի ակտ չէ, և չի էլ կարող լինել: Սա անտեսելը, չընդունելը, չընկալելը ակամայից, թե միտումնավոր, լրջագույն խնդիր է, ոչ թե այս կամ այն անձի համար, այլ առաջնահերթ պետության համար: Երբ քաղաքական և հանրային խոսույթում մեղադրանք է հնչեցվում, որ փաստացի պատերազմը հրահրել է քո պետությունը, այլ ոչ թե հակառակորդդ, և հետագայում դա առանձին մարդկանց դրդմամբ կամ էմոցիաների ազդեցության ներքո, նախաձեռնվում է նաև իրավական գործընթաց, ապա դա ոչ այլ ինչ է քան հակառակորդի ջրաղածին ջուր լցնել: Նման գործելավոճով լրջագույն փաստարկներ են մատուցվում մեր հակառակորդին ի վնաս մեզ օգտագործելու համար նաև միջազգային իրավունքի ոլորտում միջազգային ատյաններում: Բնական հարց է ծագում՝ ում է ձեռնտու պատերազմի և զոհերի պատասխանատվությունը ամբողջությամբ դնել հայկական կողմի վրա: Իհարկե՝ Ադրբեջանին:
Ինձ համար շատ կարևոր է, որ սա հատկապես ընկալելի լինի հարգարժան զոհված զինծառայողների ծնողների համար, ում որդիների ու դուստրերի անձնազոհությամբ և սխրանքով, անձամբ հենց ես պարտավորություններ ունեմ որոնք երբեք չեմ կարող ուրանալ:
Շնորհակալություն ուշադրության համար:
հարգանքով՝ նավակ Ճոճողը:
Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ