Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիո

Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար. Ռուբիո

«Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Ուրախ ենք այս տեսլականին մեր աջակցությունը հայտնել»։

Այս մասին փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում