Մերձավոր Արևելքում ցանկանում են ստեղծել իրենց ՆԱՏՕ-ն
Իսրայելը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նման կառույց ստեղծելու համար, հաղորդում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը:
Նշվում է, որ երկրները ցանկանում են ստեղծել իրենց սեփական դաշինքը՝ Իրանի կողմից «աճող սպառնալիքի» ֆոնին: Մասնավորապես, խոսքը իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանում այդ երկրի ազդեցության ընդլայնման մասին է:
Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, բայց երկրները գաղտնի կապեր ունեն և համագործակցում են անվտանգության հարցերի շուրջ:
Կարծիքներ