Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 17-ին, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում մայիսի 16-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև՝ աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևանում
Կարծիքներ