Թուրքական զորքերը գնդակոծել են Ռաքայի նահանգի գյուղերը. SANA

Թուրքական զորքերը գնդակոծել են Ռաքայի նահանգի գյուղերը. SANA

Թուրքական զորքերի եւ Անկարայի վերահսկման ենթակա վարձկանների հրետանին ապրիլի 20-ին գնդակոծման Է ենթարկել Սիրիայի Ռաքայի նահանգի հյուսիսում գտնվող խաղաղ գյուղերը: Ինչպես հաղորդել Է Սիրիայի SANA պետական գործակալությունը, գնդակոծման հետեւանքով կան վիրավորներ խաղաղ բնակչության թվում:

Գործակալության աղբյուրների տեղեկատվությամբ՝ բնակավայրերի գնդակոծումը կատարվել Է Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում թուրքական զորքերի եւ նրանց վերահսկման եթակա ահաբեկչական խմբավորումների տեղաբաշխման տարածքից: Հրետանու հարվածների հետեւանքով առավել տուժել են Այն Իսայի օկրուգի Սեյդա բնակավայրը եւ այնտեղ տանող ճանապարհները:

Լուրջ վնաս Է հասցվել տարածաշրջանի բնակելի տներին, ընդգծված Է SASNA-ի հաղորդագրության մեջ: Անցյալ տարվա դեկտեմբերին վերսկսվել են ռազմական գործողություններն Այն Իսա քաղաքի շուրջը, որը գտնվում Է Հալեպ – Քամիշլի ռազմավարական խճուղու մոտ: «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» (ԺՍՈՒ) կոալիցիայից քուրդ մարտիկները դիմագրավել են Անկարայի կողմից օժանդակվող կազմավորումների մի քանի գրոհներ:

ԺՍՈՒ-ի հրամանատարությունը հրաժարվել Է իր ջոկատները հանել Այն Իսայից եւ դրա շրջակայքից: Չդադարող հրետանային գնդակոծումները, սակայն, հանգեցրել են այն բանին, որ խաղաղ բնակչությունն սկսել Է լքել տները եւ տեղափոխվել հարավ՝ Ռաքայի վարչական կենտրոնի ուղղությամբ, որը գտնվում Է Այն Իսայից 55 կիլոմետր հեռավորության վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում