Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 204-ով
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով: 15 մարդ մահացել է:
StopCov պաշտոնական կայքի համաձայն` համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում գրանցվել է վարակման 262 228 դեպք:
Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 736 մարդ է դուրս գրվել քովիդ կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 254 350 հիվանդ: Մահացել է 3.298 մարդ:
Վերջին օրվա ընթացքում անցկացվել է 6593 թեստ, այդ թվում` 3887 հակագենի եւ 2770 ՊՇՌ թեստ:
Ներկայումս 446 մարդ գտնվում է կարանտինում, 2229-ը` հիվանդանոցներում, 295-ը` քովիդ հյուրանոցներում:
Կարծիքներ