Ռաֆահում բնակելի շենքերի գնդակոծության զոհ է դարձել 14 մարդ
Առնվազն 14 պաղեստինցի, այդ թվում՝ 6 երեխա, զոհվել է Գազայի հատվածի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով։ Կատարի Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ իսրայելական զորքերը գնդակոծել են բնակելի շենքերը Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է պաղեստինյան անկլավի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանի մոտ։
Փետրվարի 7-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իսրայելցի զինվորականները հրամաններ են ստացել՝ նախապատրաստվելու Ռաֆահում մարտերի մեկնարկին։ Երկու օր անց վարչապետը հրամայեց բանակին նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանման և քաղաքում մնացած ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակների ոչնչացման ծրագիր։ Ավելի ուշ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Իսրայելը չպետք է ռազմական գործողություններ իրականացնի Ռաֆահում՝ առանց այնտեղ մնացած պաղեստինցի խաղաղ բնակիչներին պաշտպանելու հստակ ծրագրի:
Կարծիքներ