Ճապոնիան և ՆԱՏՕ-ի երկրները կմասնակցեն տիեզերքում սպառնալիքների դեմ պայքարի զորավարժություններին
Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամների հետ միասին կմասնակցի AsterX 2024 զորավարժություններին, որոնք կկայանան մարտի 14-15-ը Ֆրանսիայում և նվիրված կլինեն տիեզերքում սպառնալիքներին դիմակայելուն։ Այս մասին հայտնում է Nikkei թերթը ։
Բացի Ճապոնիայից, զորավարժություններին ասիական տարածաշրջանը կներկայացնի Հարավային Կորեան։ Ճապոնիան արդեն դիտորդի կարգավիճակ ունի այս զորավարժություններին 2022 թվականից, սակայն այս անգամ միջոցառման անմիջական մասնակիցներ կդառնան ինքնապաշտպանության ուժերի երկու ներկայացուցիչներ։
Կարծիքներ