Թեհրանում մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալության հրապարակումից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:
Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:
Կարծիքներ