Արարատ Միրզոյանն Ավստրիայում հանդիպել է ՀՀ դիվանագետների հետ

Արարատ Միրզոյանն Ավստրիայում հանդիպել է ՀՀ դիվանագետների հետ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ավստրիա կատարած այցի շրջանակում հանդիպել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությանը՝ թվիթերի էջում:

«Արտաքին գործերի նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպում։ Քննարկվեցին առկա խնդիրները, ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները»,- նշված է հաղորդագրությունում: Շեշտվում է, որ հայկական կողմը մեկ անգամ ևս կոչ է արել անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում