Պետդեպը սպառնացել է երկրներին՝ պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանին օգնելու համար
ԱՄՆ իշխանությունները հայտնում են, որ այն երկրները, որոնք կշրջանցեն հակառուսական պատժամիջոցները կամ կաջակցեն Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում, կբախվեն հետեւանքների։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Առանց որևէ կոնկրետ երկրի նշելու, մենք հստակ հասկացրել ենք, որ այն պետությունները, որոնք փորձում են շրջանցել ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցները ամբողջ աշխարհում, կամ այլ կերպ փորձում են աջակցել Կրեմլի ռազմական գործողություններին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով Ռուսաստանին, մատակարարելով զենքեր, կբախվեն հետեւանքների»,- ասել է նա։
Կարծիքներ