Մանկապարտեզներում՝ միայն որակյալ սնունդ. շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել

Մանկապարտեզներում՝ միայն որակյալ սնունդ. շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել

Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում:

Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս էր ոչնչացվել:

3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով:

«Այս քայլերը միտված են մեր երեխաների առողջության ու անվտանգության պահպանմանը: Հետևողական ստուգումները լինելու են»,- հայտնում են քաղաքապետարանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում