ԵՄ-ն Բելառուսում ընտրությունները ճանաչել է անարդար և սպառնացել է պատժամիջոցներով
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների և բողոքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը համաձայնեցվել է ԵՄ բոլոր 27 երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ գրում է mk.ru-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն անցկացված ընտրությունները համարում է անազատ, անարդար և ուսումնասիրում է ոստիկանության բռնությունների, չարդարացված ձերբակալությունների և արդյունքների կեղծման համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:
«Մենք Բելառուսի հետ մեր հարաբերությունների խոր վերագնահատում կիրականացնենք», – ասվում է փաստաթղթում:
ԵՄ-ն Բելառուսի ղեկավարությանը կոչ է անում սկսել իրական հասարակական երկխոսություն ՝ բռնությունից խուսափելու համար։
Կարծիքներ