Գատուզո. Մարադոնան կապրի հավերժ

Գատուզո. Մարադոնան կապրի հավերժ

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի և «Նապոլիի» լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Դիեգոն այս քաղաքի՝ Նեապոլի հպարտությունն է: Նրանք տեսել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, այստեղ մարդիկ իրենց որդիներին անվանակոչել են Դիեգո՝ ի պատիվ Մարադոնայի:

Ես հիանալի հիշողություններ ունեմ կապված Մարադոնայի հետ: Նա այստեղ էր եկել այլ մոլորակից և կապրի հավերժ»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում