Թուրքիայում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Մալաթիայի Փյութուրգե (Շիրո) գավառում տեղի ունեցած երկրաշարժը ունեցել է 6կմ խորություն։ Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները որպես երկրաշարժի օջախ նշում են Բաթալգազի գավառի Ուլուքյոյ թաղամասը։
Երկրաշարժը զգացվել է նաև քաղաքի կենտրոնական հատվածներում և հարակից մյուս գավառներում։ Ըստ Թուրքիայի արտակարգ իրադրության և տարերային աղետների գործակալության (AFAD) նախնական տեղեկությունների՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
Կարծիքներ