Հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում

Հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում

Հուլիսի 24-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոցում ավտոմեքենայից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1985 թ.) շարժիչի հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:35-ին: Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում