Ակրոպոլիսը ձյան տակ. ձյան առատ տեղումներ Հունաստանում
Հունաստանում այս երկրի համար անսովոր սառը եղանակ է՝ Մեդեա ցիկլոնի ազդեցության տակ մեծ քանակությամբ ձյուն է տեղացել:
Հարավային Եւրոպան ծածկել է ձյունը, հատկապես տուժել է Հունաստանը: Երկրի մի քանի քաղաքներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչջ 20 աստիճան ցրտի:
Ձյան տեղումները հանգեցրել են երկրում տրանսպորտի խափանումների, դրա պատճառով ստիպված են եղել մասամբ ընդհատել կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումները:
Ջերմաստիճանի կտրուկ անկումը հանգեցրել է առնվազն երեք մարդու մահվան, հունական ճամբարներ փախստականների համար ուղարկվել են տաքացուցիչներ, քնապարկեր և ծածկոցներ:
Բայց լուսանկարիչներն են ուրախացել, էլ երբ հնարավոր կլինի նկարել անտիկ Ակրոպոլիսը ձյան տակ:
Կարծիքներ