Վրաստանում սողանքի հետևանքով 22 գյուղ կտրված է արտաքին աշխարհից

Վրաստանում սողանքի հետևանքով 22 գյուղ կտրված է արտաքին աշխարհից

Վրաստանում սողանքի հետևանքով 22 գյուղ կտրված է արտաքին աշխարհից , գրում է Sputnik Georgia-ն։ Տեղեկացվում է որ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետները ուսումնասիրում են Մցխեթա Մթիանեթի շրջանի Օշփիթելի-Գուդամակարի ճանապարհահատվածը։ Առաջացած սողանքային գործընթացների պատճառով նշված ճանապարհահատվածը փակ է։ «Մենք խորհուրդ ենք տալիս սկսել մաքրման աշխատանքներն ու պաշտպանիչ միջոցառումներ իրականացնել․ լեռան ստորոտին մետաղյալ պաշտպանիչ ցանցեր ամրացնել։ Բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչ Թոռնիկե Տոլուզաշվիլին։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում