Հսկայական կոնտեյներատար նավը խցանվել է Սուեզի ջրանցքում
Հսկայական կոնտեյներատար նավը խցանվել է Սուեզի ջրանցքում այն բանից հետո, երբ շեղվել է ուղուց ավազային փոթորկի ժամանակ՝ ստեղծելով խցանումներ աշխարհի ամենածանրաբեռնված առեւտրային երթուղիներից մեկում:
Եգիպտոսի Սուեզի ջրանցքի վարչությունը (SCA) հայտարարել է, որ ամեն ինչ անում է Թայվանի վերահսկողության տակ, բայց Պանամայի դրոշի ներքո նավարկող 400 մետր երկարությամբ եւ 59 մետր լայնությամբ MV Ever Given նավը տիղմից հանելու համար: Երթեւեկությունը հեշտացնելու համար պատմական հատվածներն են բացվել:
SCA-ն հայտարարել է, որ նավը հայտնվել է ավազային փոթորկի մեջ, ինչը տարվա այս ժամանակահատվածում Եգիպտոսի Սինայի անապատում սովորական երեւույթ է եւ նվազեցնում է տեսանելիությունը:
Evergreen Marine Corp նավային փոխադրողը AFP-ին հայտնել է, որ Ռոտերդամ ուղեւորվող նավը «քամու ուժգին հարվածից հետո տիղմի մեջ է խրվել»:
Փոշու խիտ ամպերով մրրիկները, որոնք մանր ավազ են տարածում, երեքշաբթի օրվանից մոլեգնում են Մերձավոր Արեւելքի մեծ մասում:
Կարծիքներ