Երևանում անցկացվել է հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը

Երևանում անցկացվել է հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը

Երևանի հեծանվահրապարակում անցկացվել է Հայաստանի առաջնությունը: Մասնակցել են տարբեր տարիքի 59 մարզիկներ: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Ծրագրում ընդգրկված է եղել  հինգ մրցաձև. 4 կմ հետապնդում, 1 կմ տեղից արագավազք (գիտ), դուրս գալով խմբային վազք, սկրեչ՝ խմբային վազք մեկ վերջնարկով և խմբային վազք՝ միավորներով:

 

Մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավազքի առաջնությունից հետո:

Առաջիկայում լուրջ ստուգատեսների պետք է մասնակցի երիտասարդական թիմը: Ավագ մարզիչ Անդրանիկ Առուստամյանի և մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորությամբ հավաքականը  Սանկտ Պետերբուրգում կմասնակցի մայիսի 25-ին սկսվող միջազգային խոշոր մրցաշարին: Այնուհետև թիմը կնախապատրաստվի Հոլանդիայի Ապելդորն քաղաքում օգոստոսին կայանալիք Եվրոպայի և սեպտեմբերին Եգիպտոսում նշանակված աշխարհի առաջնություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում