Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ. Մարուքյան
Հայաստանի Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր էջում արձագանքել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին:
«Arab News-ի հետ հարցազրույցի ժամանակ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում շրջափակում չկա: Դրանով Ադրբեջանը ցանկանում է խաբել միջազգային հանրությանն այն փաստի առնչությամբ, որ Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակված է: Իսկ դա հաստատել են այնպիսի հայտնի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Human Rights Watch-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի Միջազգային դատարանը՝ իր միջանկյալ որոշումներով, որոնց համաձայն՝ միջանցքն արգելափակված է, իսկ մարդիկ սովամահ են լինում:
Ի վերջո, եթե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, և Լեռնային Ղարաբաղում չկան պաշարում ու սով, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանն այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունն ուղարկել Աղդամ»,- գրել է Մարուքյանն X-ի իր էջում:
Կարծիքներ