Թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի WTA մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Merida Open»-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 66-րդ ռակետ, Իսպանիան ներկայացնող Ջեսիկա Մանեյրոյի հետ: 1 ժամ 20 րոպե ձգված մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:
Կարծիքներ