ԱՄՆ հակահետախուզության ղեկավարը մեղադրել է Չինաստանին՝ ընտրություններին միջամտելու մեջ
ԱՄՆ հակահետախուզության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները ցանկանում են թույլ չտալ երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Չինաստանը կնախընտրեր, որ Նախագահ Թրամփը, որին Պեկինը անկանխատեսելի է համարում, չվերընտրվեր», – ասել է նա:
Ըստ Էվանինայի, Չինաստանը փորձում է ազդել Միացյալ Նահանգների քաղաքական կլիմայի վրա՝ ճնշում գործադրելով քաղաքական գործիչների վրա, որոնց շահերը հակասում են ՉԺՀ-ի շահերին:
Ավելի վաղ Էվանինան հայտարարել էր, որ Ռուսաստանը փորձում է «սևացնել» ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և աջակցել գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:
Կարծիքներ